Մուծվեք Լևոնին, որ ձեր անունը չտա


00:58 , 3 մարտ, 2015

2008-ին Խաչատուր Սուքիասյանը՝ Գռզոն, կանգնեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին ու կորցրեց «Բջնին»: Գագիկ Ծառուկյանն ավելի թանկ վճարեց՝ կորցնելով կուսակցությունը: Այնպիսի տպավորություն է, որ Լևոնն ու Սերժը պայմանավորված են. մեկը տալիս է գործարարի անուն, մյուսը պատժում է: Հիմա, ես մյուս օլիգարխներին խորհուրդ եմ տալիս՝ թաքուն «մուծվել» Լևոնին, որ իրենց անունը չտա: Հետո չասեք՝ չեմ ասել...