Թե ինչպես ՈՉ ՀՀԿ-ականներն արձագանքեցին Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթին


17:30 , 2 մարտ, 2015

Ինքը փչացրեց բոլորին, աղավաղեց ընդդիմադիր դաշտը: (c) Կարապետիչը
Տեր-Պետրոսյանը հավանաբար ցանկանում է հանդիպել Ծառուկյանին։ (c) Լյուդմիլա Սարգսյան
Մարտի 1-ը չլիներ, Լևոն Տեր-Պետրոսյանը համարձակություն կունենար փողոց դուրս գա՞լ։ (c) Պարույր Հայրիկյան 
Լևոն Տեր-Պետրոսյանի ասածին վերաբերվում եմ ոչ թե նորմալ, այլ ըմբռնումով։ (c) «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ
Դե մեծ մարդ է էլի, ի՞նչ ասեմ։ (c) Ալեքսանդր Արզումանյան
Մեր գործունեությունն իր խոսքերից կախված չէ։ (c) Կարո Եղնուկյան
Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի մասին Լ. Տեր–Պետրոսյանի ելույթում խոսք չկար։ (c) Արմեն Մարտիրոսյան
Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը հրապարակային բամբասանքի ժանրից էր։ (c) Ռուբեն Հակոբյան

Ինչ խոսք, կարելի է համարել ստացված ելույթ։