Գարուն... Որքան հույզեր, որքան զգացմունքներ, որքան հույսեր, որքան ծաղկած սրտեր...


17:45 , 2 մարտ, 2015

Եվ անկախ տերևաթափերից ու խստաշունչ ցրտերից՝ թող մեր հոգում օթևանի Գարունը, թող մեր սրտում բույն դնի գարունը, թող մեր զգացմունքները փթթեն ու տան ցանկալի պտուղներ:
Թող մեր սրտերն ազատվեն կուրությունից, հոգիները` խլությունից, իսկ խիղճը` համրությունից:
Շնորհավոր Գարնան առաջին օր....
Հ.Գ. Եվ թող այսուհետ ծափահարեն մեզ ոչ թե յուրայինները, այլ մեր հոգին ու խիղճը: Դ.Գ.