Պատմություն մի անտուն մարդու մասին, ով վերադարձրեց այն, ինչն իրենը չէր


15:43 , 2 մարտ, 2015


Բիլլի Ռեյ Հարիսը սովորականի պես, բաժակը ձեռքին, նստած էր իր «աշխատավայրում» և ողորմություն էր խնդրում անցորդներից։ Այդ օրը նրան քիչ մետաղադրամ էին նետել, հենց դա պատճառ դարձավ, որ Բիլլին նկատեց բաժակի մեջ պսպղացող ադամանդե մատանին։ Նա հասկացավ՝ մատանին իր մոտ հայտնվել է պատահականորեն, ուրեմն պետք է այն վերադարձնել։


Այս պատմությունը հայտնվեց շատ ԶԼՄ-ների էջերին և հուզեց միլիոնավոր մարդկանց։ Մարդիկ, լսելով Բիլլիի բարի արարքի մասին, իրենք էին գալիս նրա մոտ բարիք գործելու։ Շնորհիվ դրա՝ հաջորդ շաբաթվա ընթացքում Բիլլիին օգնեցին վերանորոգել հեծանիվը, նա տուն ստացավ և 100.000 դոլար նվիրատվություն, իսկ մի քանի ամիս հետո նա նորից միավորվեց ընտանիքի հետ։ «Ահա թե ինչ է լինում, երբ վերադարձնում ես այն, ինչը քեզ չի պատկանում»,-համեստորեն ասաց Բիլլին։