Բանանը շոկոլադով


15:39 , 2 մարտ, 2015

Բաղադրությունը՝
2 հատ բանան,
100 գրամ սև շոկոլադ,
50 գրամ բոված պնդուկ,
Փայտիկներ

Պատրաստման եղանակը՝
Բանանը բաժանել երեք մասի: Շոկոլադը հալեցնել մարմանդ կրակի վրա: Բանանների վրա փայտիկներ անցկացնել, թաթախել շոկոլադի մեջ, այնուհետև վրան մանրացրած պնդուկ շաղ տալ: 
Դնել սառնարանում այնքան, մինչև շոկոլադը սառչի: