Հարսի զգեստ չեմ հագել. Ֆաինա Հարությունյանն իր` արդեն կայացած ամուսնության մասին


15:24 , 2 մարտ, 2015

Asekose.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դիզայներ Ֆաինա Հարությունյանն ու օպերատոր Արտյոմ Աբովյանը միասին են: Օրեր առաջ Ֆաինան իր ֆեյսբուքյան էջում փոխեց իր կարգավիճակը` նշելով, որ ամուսնացել է ընկերոջ`Արտյոմի հետ:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Ֆաինայի հետ` ճշտելու մանրամասները:

Վերջինս ասաց, որ ոչ մի խնջույք չի կազմակերպվել, ուղղակի ընտանիքներով են հանդիպել, և միմյանց մատանիներ նվիրել:

«Խնջույք չենք կազմակերպել, չեմ կրել հարսանեկան զգեստ, ուղղակի միմյանց մատանիներ ենք նվիրել ու վերջ: Չենք ցանկացել նաև աղմուկ բաձրացնել, քանի որ մենք շատ վաղուց միասին ենք և մեզ միշտ ամուսնացած ենք համարել: Մեզ միայն պակասում էր մեր հարաբերությունների օրինական դարձնելը: Ուղղակի երեկ ֆեյսբուքյան իմ էջում փոխել եմ  կարգավիճակս, և եթե անկեղծ լինեմ` ինձ համար զարմանալի էին այդքան շնորհավորանքներն ու բարեմաղթանքները»:

Այն հարցին, թե ու՞մ մտահղացումն է եղել ոչ մի արարողություն չկազմակերպելը, Ֆաինան ասաց, որ իրենք այդ մասին շատ երկար չեն էլ քննարկել, քանի որ այդքան երկար տարիներ միասին լինելուց հետո նույն կերպ են մտածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ