Տպավորություններ Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպի ընթերցումից


13:56 , 2 մարտ, 2015

Վերջացրեցի Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպի ընթերցումը: Գիրքը մեծ տպավորություն թողեց ինձ վրա. Քրիստոսի ժամանակներից մինչև Արցախյան ազատամարտ և մեր օրերը պատմագրական վերլուծությունները ներկայացված են գեղարվեստական բարձր վարպետությամբ, ժամանակակից մտածողությամբ, և ամբողջ ընթացքում գերիշխում է հեղինակի անսահման հայրենասիրությունը: Այն կարծես ուղերձ է հայ ժողովրդին՝ գնահատելու իր կարևորագույն դերակատարումը համաշխարային արժեքների ստեղծման մեջ՝ Հիսուսն իր անձեռակերտ դիմապատկերը (Մանդիլիոնը) Աբգար թագավորին ուղարկեց և մի նամակ, որտեղ հայերին քրիստոնեական արժեքների պահպանման գործում մեծ դեր է վերապահված: Իմ երախտագիտություն եմ ուղղում երջանկահիշատակ հեղինակին և խորապես համոզված եմ, որ վեպն իրոք կընդգրկվի հայ ժողովրդի լավագույն գեղարվեստական արժեքների ցանկում: