Վերաքննիչ բողոք չլինելու դեպքում մի քանի օր հետո Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով. Նիկոլայ Բաղդասարյան


12:25 , 2 մարտ, 2015

Tert.am-ը գրում է.

Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե ավտովթարի գործով վերաքննիչ բողոք դեռևս չի ստացել, բայց դեռ մինչև մարտի 2-ի ժամը 12-ը ժամանակ կա:

«Բողոքարկման վերջին օրը հանդիսացել է ոչ աշխատանքային օր»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ բողոք լինելու դեպքում ողջամիտ ժամկետում մի քանի օրից կնշանակվի դատական նիստ. «Եթե անգամ բողոք լինի, գործը կքննվի վճռաբեկության կարգով, իսկ դա նշանակում է, որ արագ ընթացակարգով գործը կքննվի և կավարտվի: Սակայն բողոքի արդյունքում Վարդան Պետրոսյանը ստիպված կլինի էլի մի որոշ ժամանակ անցկացնել քննչական մեկուսարանում, իսկ բողոքի բացակայության դեպքում մի քանի օրվա ընթացքում արդեն  դուրս կգա մեկուսարանից և պատիժը կկրի բաց ռեժիմով»:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի գործով վճիռը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում հրապարակվել էր հունվարի 29-ին, և տուժող կողմը մեկամսյա ժամկետում կարող է վերաքննիչ բողոք ներկայացնել: