Ուկրաինացին պնդում է, որ իր թարթիչներն աշխարհում ամենաերկարն են


07:28 , 2 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Ուկրաինացի տղամարդը պնդում է, որ իր թարթիչներն ամենաերկարն են աշխարհում և անհավանական աճը վերագրում է հատուկ սննդակարգին, որը գաղտնի է պահում:

Ինչպես գրում է Daily Mail-ը` Կիևի 58-ամյա բնակիչ Վալերի Սմագլիի խոսքով` թարթիչների աճը նկատել է իր սննդակարգը փոխելուց կարճ ժամանակ անց: Նա որոշել է խոսել թարթիչների մասին, քանի որ դրանք շատ են ծանրացել, ինչի պատճառով կոպերը ցավում են:

Տղամարդը որոշել է կտրել թարթիչները, սակայն մինչ այդ մտադիր է այցելել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքի տեղի գրասենյակ` պաշտոնապես չափելու թարթիչների երկարությունը:

Գինեսի գրքի համաձայն` երբևէ գրանցված ամենաերկար թարթիչների երկարությունը 6.99 սմ է: Ռեկորդի հեղինակն է ամերիկացի Ստյուարտ Մյուլլերը, ում ձախ կոպի վերին թարթիչների երկարությունը գրանցվել է համաշխարհային ռեկորդների գրքում՝ 2007-ի դեկտեմբերի 7-ին:

The lashes currently stand at around 3cm long but Smagliy has decided to trim them as he has tired of the reaction they provoke