Tert.am–ը գրում է.
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալներն ազատ են արձակել 19 ասորի քրիստոնյայի, որոնք պատանդ էին վերցրել փետրվարի վերջին:
Ինչպես տեղեկացնում է Газета.Ru-ն` Reuters-ին հղումով, այս մասին ասվում է Սիրիայում Մարդու իրավունքների դիտորդական խորհրդի հայտարարության մեջ: Ինչպես հաղորդվում է` պատանդներին բաց թողնելուց առաջ նրանց դատել են շարիաթի օրենքներով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիրիայի հյուսիս-արևելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները 220 ասորի քրիստոնյայի են առևանգել: