Մազերի ճերմակումը հնարավոր է կանխել


06:30 , 2 մարտ, 2015

Մազերի ճերմակումը հնարավոր է կանխելՆյու Յորքի համալսարանի Լենգոն բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են մարդու մազերի ճերմակելու պատճառները: Այս բացահայտումը հետագայում թույլ կտա ստեղծել վերականգնող շամպուններ, որոնք մազերին կվերադարձնեն նախկին տեսքը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Ամերիկյան գիտնականները պազել են, որ մազերի գունավորման համար պատասխանատու է Wnt սպիտակուցը, որը կարգավորում է մարդու օրգանիզմում մի շարք կենսաբանական պրոցեսներ, այդ թվում՝ մազերի գույնի փոփոխումը: Մկների վրա իրականացված փորձերը ցույց են տվել, որ Wnt սպիտակուցի ճնշումը հանգեցնում է մազերի աճի դադարին, ինչպես նաև առաջացնում է մելանոցիտների՝ գունավորիչների ակտիվացման թուլացում, ինչն, իր հերթին, պատասխանատու է մազերի ճերմակեցման համար: Այժմ բժիշկները փորձում են ստեղծել դեղամիջոցներ, որոնք կատիվացնեն Wnt սպիտակուցը, ինչը կունենա վերոնշյալի հակադիր էֆեկտը։

Այս դեպքում, հավանաբար, զգալիորեն կտուժեն վարսավիրանոցները, քանի որ կանայք ստիպված չեն լինի պարբերաբար ներկել մազերը: