Նեմցովի հիշատակի երթի ընթացքում Մոսկվայում Գերագույն ռադայի պատգամավոր է ձերբակալվել


03:26 , 2 մարտ, 2015

Tert.am–ը գրում է.

Մոսկվայում զոհված քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի հիշատակին անցկացվող սգո երթի ընթացքում ձերբակալվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն:

Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել են իրավապահ մարմինները:

Ուկրաինական պատգամավորը հրաժարվել է ենթարկվել ոստիկանության աշխատակցի օրինական պահանջին, ինչի համար էլ ձերբակալվել է:

Հիշեցնենք, որ Բորիս Նեմցովը, ով նախկինում  բարձր պաշտոններ էր զբաղեցրել ՌԴ կառավարությունում, սպանվել է ուրբաթ երեկոյան Կրեմլի մոտակայքում: Հետաքննությունը մի քանի վարկած է դիտարկում, այդ թվում` պատվերով սպանությունը: