Սիրիական զինված ընդդիմությունը ռմբակոծում է Հալեպի թաղամասերը. կան զոհեր


00:55 , 1 մարտ, 2015

04.06.16.11in.am-ը գրում է․

Սիրիական զինված ընդդիմության գրոհայինները ականանետային ռմբակոծության են ենթարկել Հալեպի բնակելի թաղամասերը, որոնք գտնվում են սիրիական բանակի պաշտպանության ներքո:

Ինչպես հաղորդում է Al-Manar-ը՝ զոհվել է երկու մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Հոսպիտալացվել է 22 մարդ, որոնց թվում կան նաև լուրջ վնասվածքներ ստացածներ:

Սիրիայի տնտեսական կենտրոն հանդիսացող Հալեպ քաղաքը 2012թ.-ի օգոստոսից բաժանվել է երկու մասի: Նրա արևմտյան թաղամասերը գտնվում են բանակի վերահսկողության ներքո, իսկ արևելյան թաղամասերը վերահսկում են երկու տասնյակ զինված խմբավորումները: