Մահացել է «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով պարգևատրված թուրք անվանի գրողը


23:39 , 28 փետրվար, 2015

Tert.am-ը գրում է․

Թուրքիայում 92 տարեկանում մահացել է թուրքական ժամանակակից գրականության մեծագույն գրողներից մեկի համարումն ունեցող Յաշար Քեմալը: Այս մասին հայտնում է Hurriyet-ը:

Քրդական ծագումով Քեմալը ստամբուլյան հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 14-ին՝ թոքի ինֆեկցիայի, սրտի աշխատանքի և շնչառական համակարգի խնդիրների բերումով:

Նոբելյան մրցանակի առաջադրված գրողը տարիներ առաջ արժանացել էր նաև ՀՀ-ի մշակույթի նախարարության կողմից «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի՝ իր հայանպաստ գործունեության համար: