Երեխայի անունն ազդում է նրա հետագա կյանքի վրա


22:56 , 28 փետրվար, 2015

Replik.am-ը գրում է․

Ինչպես հաղորդում են արտասահմանյան ԶԼՄ-ները, Լոնդոնի համալսարանի մասնագետները ուսումնասիրություններ են կատարել, որի արդյունքում պարզել են, որ որոշակի կապ գոյություն ունի մարդկանց անունների և կյանքում հաջողակ լինելու հանգամանքի մեջ:

Ըստ մասնագետների` այն մարդիկ, ում անունները սկսվում են այբուբենի առաջին տառերով, ավելի հաջողակ են սիրային հարցերում: Նրանք նաև ավելի ինքնավստահ են, պատասխանատվության բարձր զգացում ունեն: Բացի դրանից, գիտնականները պնդում են, որ հենց այս մարդիկ են ավելի մեծ հաջողությունների հասնում կարիերայում, անձնական կյանքում և ուսման մեջ: