Նպաստառուից` Հարկատու. Ազատ գոտու թեման հաշմանդամներն ու իրենց խնդիրներն են


22:47 , 12 հոկտեմբեր, 2012

Հաշմանդամների խնդիրները առանց այն էլ շատ են, ինչպես անել, որ սահմանափակ կարողությունների տեր մարդիկ դառնան հասարակության լիարժեք անդամ: Երբեմն այս մարդիկ այնքան լավ են վերաբերվում ցանկացած խնդրի, այնքան հումորով ու թեթև, որ ուզում ես նրանցից սովորել կյանքի նկատմամաբ այդ թեթևությունը: Այսօր Ազատ գոտու տաղավարում հավաքվել են մարդիկ ովքեր սովորականից  համառ ու համարձակ են, ավելի նպատակասլաց ու կենսախինդ: Նրանք երազում են նպաստառուից հարկատու դառնալ: Այսօր Ազատ գոտու հյուրերը սահմանափակ կարողություններով ու անսահմանափակ հնարավորություններով մարդիկ են: