Արդյո՞ք մենք այնքան գարշելի ենք դարձել, որ ուղղակի կարող ենք ուրախանալ՝ իմանալով որ մարդ են սպանել


21:00 , 28 փետրվար, 2015

Սարսափով կարդում էի որոշ մեկնաբանություններ Բերձորի դեպքերի մասին,Ժիրայրի հասցեին,բայց այսօր ավելի մեծ սարսափով տեսնում եմ Նեմցովի սպանության հետ կապված որոշ մարդկանց ,հատկապես հայ կանանց ուրախալի մեկնաբանությունները և սարսուռով եզրակացնում,որ մենք անբուժելի հիվանդ ազգ ենք ....տիկնայք,մայրեր,ում տատերին և պապերին երևի նույն պես սպանել են առանց պատճառի,ինչ է կատարվում ձեր ուղեղներում,միթե Նեմցովը ձեր թշնամին է,միթե անծանոթ,ձեզ վնաս չտված մարդու սոսկալի սպանությունը կարող է նորմալ մարդուն ուրախություն պատճառել???երևիի եկեղեցի եք գնում,ասում եք որ քրիստոնյա էք,ծանոթներին պատմում եք թուրքերի վայրենությունների մասին....ա՞րդյոք մենք այնքան գառշելի ենք դարձել,որ ուղղակի կարող ենք ուրախանալ՝ իմանալով որ մարդ են սպանել...