Եգիպտոսի դատարանը «Մուսուլման-եղբայրների» առաջնորդներին դատապարտել է ցմահ ազատազրկման


18:13 , 28 փետրվար, 2015

Tert.am-ը գրում է․

Կահիրեի քրեական դատարանը շաբաթ օրը երկրում արգելված «Մուսուլման-եղբայրներ» իսլամիստական ասոցիացիայի առաջնորդներին դատապարտել է ցմահ ազատազրկման` ցուցարարների դեմ կատարած բռնությունների դեպքերից մեկի փաստով: Դատապարտվածների թվում է «եղբայրության» հոգևոր առաջնորդ Մուհամեդ Բադիան և կազմակերպությունում երկրորդ մարդ Հեյրաթ աշ-Շատերը:

Խոսքը գնում է 2013 թվականի հուլիսի 1-ին Կահիրեում իսլամիստների գլխավոր գրասենյակի մոտ տեղի ունեցած արյունալի իրադարձությունների մասին: Այժմ արդեն գահընկեց նախագահ Մուհամեդ Մուրսիի ընդդիմադիրները հարձակվել են շենքի վրա՝ քարեր և «Մոլոտովի կոկտեյլներ» նետելով: Ի պատասխան իսլամիստական խմբավորման ղեկավարությունը որոշե էր պաշտպանել իր նստավայրը զենքով: Դրա հետևանքով սպանվել է 9 մարդ և մոտ 90-ը ստացել է վնասվածքներ, այդ թվում հրազենային: Ինչպես ավելի ուշ ցույց է տվել փորձաքննությունը, մեծ մասը սպանվել է գլխին ստացված կրակոցներից: