«Հայե՛ր, ձեզ մոտ երկրաշարժ է եղել, շնորհավորում ենք…». մի հայ ընտանիքի պատմություն


17:30 , 28 փետրվար, 2015

10263_medium (1)1988 թվական, ապրիլի 2: Բաքվի ծննդատներից մեկում երկու հայ կանայք գրեթե միաժամանակ երեխաներ էին լույս աշխարհ բերել: Ամեն ինչ բարեհաջող էր ընթացել, մայրերն ու նորածիններն արդեն հիվանդասենյակում էին, որտեղ, սակայն, նրանց ծուռ աչքով էին նայում ադրբեջանցի ծննդկանները:

Խառը ժամանակները սկսվել էին… Հայ կանայք անհանգիստ էին, չէին կարողանում գլուխը բարձին դնել: Հանկարծ գիշերվա կեսին աղմուկ-աղաղակ է սկսվում. հիվանդանոցի դռներն էին դղրդացնում: Մեկ էլ լսվում է, թե ինչպես են մի խումբ ադրբեջանցիներ բացականչում, թե ներս թողեք, պիտի տեսնենք` հիվանդանոցում քանի հայ կա, որ սատկացնենք: Հայ կանայք ահաբեկված իրար են նայում ու փորձում փախչելու ելք գտնել: Մտածում են՝ սավաններն իրար կապել ու երեխաներին գրկած` պատուհանից իջնել ու փախչել: Այդ ժամանակ միջանցքում լսվում է հիվանդանոցի վարիչի ձայնը: Նա հրոսակախմբին հորդորում է հետ գնալ` հավաստիացնելով, որ հիվանդանոցում հայեր չկան. «Ես հո խելքս հացի հետը չե՞մ կերել, որ հային բերեմ, էստեղ բազմացնեմ»,- համոզիչ տոնով ասում է ծննդատան վարիչն ու խուժանին հանդարտեցնելով` հետ ուղարկում:

Շարունակությունը՝ այստեղ