Տանձ, խնձոր, նարինջ. վիտամինները փոքրիկին մատուցելու հնարամիտ տարբերակ


10:30 , 28 փետրվար, 2015

Impoqrik.am-ը գրում է.

Բոլորը գիտեն, որ մրգի դերը փոքրիկի սննդացանկում անփոխարինելի է: Բայց դա չի նշանակում, որ մայրիկներին մշտապես հաջողվում է բավարար քանակությամբ միրգ ներառել փոքրիկի ռացիոնում: Շատ հաճախ փոքրիկները կամակորություն են անում եւ հրաժարվում են մրգից:

Եթե  ուզում եք փոքրիկին գայթակղել, շարժեք ձեր երեւակայությունը: Երեք նույն չափսի միրգը՝ տանձը,խնձորն ու նարինջը, շերտերով կտրատեք ու շարեք այնպես, ինչպես պատկերված է լուսանկարում:

Տանձը հարուստ է  տարատեսակ վիտամիններով՝ կալցիում,  երկաթ, ֆոլաթթու, մագնեզիում, վիտամին В6, K, C  և այլն:  Այս միրգը պարունակում է յուրահատուկ եթերային յուղեր, կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք կարող են բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը և խոչընդոտել ինֆեկցիոն հիվանդությունների առաջացումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ