Արքաների դամբարանը տիրություն անել, ինչ է թե տուրիզմը կզարգանա, ուղղակի նողկալի է


00:36 , 28 փետրվար, 2015

Գառնիում սրճարան են ուզում կառուցել, որ գրավեն տուրիստներին, Աղձքում՝ արքաների դամբարանում, թանգարան են ուզում կառուցել, որ տուրիզմը զարգանա: Վերջինը, որքան էլ ողջունելի է, միևնույնն է, ինչպես մի իմաստուն կասեր՝ «Մարդու արած գործը պետք է դատել նախ այն մտքով, որ շարժառիթ է դարձել անելու այդ գործը»: Ուստի այս դեպքում Արքաների դամբարանը տիրություն անել, ինչ է թե տուրիզմը կզարգանա, ուղղակի նողկալի է: 

Վստահ եմ՝ էս այլասերիչ սերիալները, կլիպները, ֆիլմերը, այլասերված երգիչ-երգչուհի- դերասանուհիներին պռոպագանդելը և նմանվելու  «արժան»  օրինակ դարձնելը միևնույն ծրագրի մի մասն է՝ աճեցնել թեթև վարքի տեր սերունդ, որպեսզի տուրիզմը զարգանա...

Կան սև մեղքեր, որ միայն արյունով են լվացվում ու մաքրվում: