Արդյո՞ք «Քարֆուրը» նոր մշակույթ կբերի մեր սպասարկման ոլորտում


18:21 , 27 փետրվար, 2015

«Քարֆուր» հիպերմարկետի բացումը նշանակված է մարտի 10-ին: Այս անգամ, կարծես թե, բացման արարողությունը չի հետաձգվելու և իսկապես տեղի է ունենալու: Խնդրի շուրջ ինձ մեկ հարց է հետաքրքրում. արդյո՞ք «Քարֆուրը» նոր մշակույթ կբերի մեր սպասարկման ոլորտում, սոցիալական, հասարակական հարաբերություններում, թե՞ «Քարֆուրն» արագ կհարմարվի մեր եվրասիական մենթալիտետին: Հավատացեք, սա մասնավոր, բայց սկզբունքային խնդիր է: