Որպեսզի կորյակները շուտ անցնեն, դրանց վրա կարելի է քսել ատամի մածուկ:
Եթե մազերը կեղտոտ են, և լվանալու ժամանակ չկա, կօգնի մանկական տալկը: Այն չոր շամպունի պես է ազդում:
Բնական կարմրության համար բավարար է ընդամենը կսմթել այտերը:
Ոտքերը սափրելն ավելի հարմար է մազերի կոնդիցիոներով:
Տնական գունաշերտավորումը կարելի է անել լիմոնի հյութով:
Եղունգների լաքը պահելու լավագույն վայրը սառնարանն է:
Խնամված հոնքերի համար կարելի է օգտագործել վազելին:
Որպեսզի մազերից լավ բույր գա, սանրին օծանելիք ցանեք:
Աչքերի այտուցները նվազեցնելու համար սառեցրած գդալ դրեք:
Կոտրված եղունգները վերականգնում են սուպեր-սոսինձի միջոցով, պետք չի կտրել դրանք:
Ալիքավորվող մազերն ուղղելու համար օգտագործեք վազելին:
Հեղուկ օճառի մեջ շաքարավազ լցրեք, որպեսզի շերտազատման էֆֆեկտ ստանաք:
Որպեսզի մազերը փայլուն լինեն, դրանց վրա հարած ձու քսեք, ապա լվացեք գոլ ջրով:
Ափերից ավտոարևայրուքի հետքերը վերացնելու համար դրանք մաքրեք ատամի սպիտակեցնող մածուկով:
Տոնային քսուքի մեջ ավելացրեք դեմքի քսուք, և մաշկը կփայլի:
Նոր քսված թարթչաներկի վրա սառը վարսահարդարիչ պահեք, որպեսզի այն շուտ չորանա:
Քնեք բարձի մետաքսե երեսի վրա, որպեսզի կնճիռները հարթվեն:
Ներկված մազերի վրա քսեք տոմատի կետչուպ, որպեսզի խուսափեք գույնի փոփոխությունից:
Գարնանածաղկի յուղի կաթիլը կօգնի, որպեսզի կորյակը չորանա մեկ գիշերվա ընթացքում:
Մաշկի կարմրությունը նվազեցնել կօգնեն հակահիստամինային միջոցները:
Լորամրգի հյութն ավելացնում է մազերի փայլը:
Որպեսզի շրթունքների փայլը մեծացնի շրթունքները, դրան մի կաթիլ անանուխի յուղ ավելացրեք:
Դեմքի մազերի գունազրկումը տնային պայմաններում կատարվում է այսպես` գարեջրի խմորիչ + ջուր
«Ծխոտ աչքեր» ստանալու համար բավարար է միայն մոխիրի մեջ թաթախված վրձին օգտագործել:
Մազերը հարդարելու համար բավարար է դրանց վրա սովորական լիմոնադ ցանել: