Անհրաժեշտ է ցանկացած թեմայի շուրջ բանավիճելիս չանցնել անձնական վիրավորանքների


22:52 , 26 փետրվար, 2015

Բանավեճն էլ, խոսքն էլ պետք է արժեք ունենա: Այդ արժեքը չնվազեցնելու համար անհրաժեշտ է ցանկացած թեմայի շուրջ բանավիճելիս չանցնել անձնական վիրավորանքների: Ի վերջո, ինչքան մարդ կա, այնքան կարծիք: Եթե անգամ դիմացինը սադրում է, պետք չէ նրան հայհոյել: Իհարկե, շատ դեպքերում դժվար է, բայց դե ցանկալի է չիջեցնել հնչող խոսքի մակարդակը: Սա վերաբերվում է նաև թուրքերի ու ադրբեջանցիների հետ բանավեճերին: Իհարկե, թե  մեզ, թե նրանց մոտ կան այնպիսի մարդիկ, որոնք իրար քֆրտելուց օրգազմ են ստանում, բայց դե դա արդեն բանավեճ չէ: Եթե առաջինն ես վիրավորում, ուրեմն բանավեճը տանուլ ես տվել: Սա է իրականությունը, որքան էլ որ դժվար լինի դա ընդունել: