Հասարակության մեջ համառ լուրեր են շրջում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարվելու է համաներում


21:22 , 26 փետրվար, 2015

Հասարակության մեջ համառ լուրեր են շրջում, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարվելու է համաներում, բնականաբար, քրեակատարողական հիմնարկներից կազատվեն բազմաթիվ ոչ քրեական անցյալ ունեցող քաղաքացիներ, նրանց հետ միասին նաև բազմաթիվ մանր խարդախներ, զեղծարարներ և գրպանահատներ: Հարգելի քաղաքացիներ, կոչ եմ անում առաջիկայում պիկ ժամերին և ընդհանրապես ծանրաբեռնված հասարակական տրանսպորտից մի օգտվեք, գրպանահատներն այդ միջավայրում իրենց զգում են, ինչպես ձուկը ջրում: Մի վտանգեք ձեր դրամապանակը: Նկատենք, որ վերջին ժամանակատվածում չկա մի օր, որ լրատվական կայքերը չահազանգեն տրանսպորտային միջոցներում գրպանահատության բազմաթիվ դեպքերի մասին: Աչալրջություն, նորից աչալրջություն ցուցաբերեք։