Սերգո Կարապետյանն ընդունել է իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին


15:12 , 26 փետրվար, 2015

Tert.am-ը գրում է.

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է կառավարության շենքի դիմաց իր դեմ բողոքի ակցիայի մասնակիցներին։


Այս մասին նախախարը հայտնեց Tert.am-ի հետ զրույցում:


Հիշեցնենք, որ որոշ քաղաքացիներ վիրավորվել էին Սերգո Կարապետյանի՝ կարտոֆիլի մասին դիտարկումից հետո, որ կարտոֆիլը նման է աղջկա՝ պետք է տալ առաջին ուզողին:


«Այսօր ես հանդիպել եմ Կառավարության շենքի առջև հավաքված ակցիայի մասնակիցներին, լսել եմ նրանց: Ափսոսանք եմ հայտնում, որ ակամայից խոսքս որպես վիրավորանք է ընկալվել: Այնուհանդերձ, եթե որևէ մեկին վիրավորել եմ, ապա հայցում եմ նրանց ներողամտությունը: 


Եվս մեկ անգամ շեշտելով իմ հարգանքը կանանց նկատմամբ՝ շնորհավորում եմ նրանց գալիք մեկամսյակի կապակցությամբ», - նշեց ՀՀ գյուղնախարարը։