Ինչպիսի գրառումներ կտեսնեինք ֆեյսբուքում, եթե բոլոր օգտատերերը մաքսիմալ անկեղծ լինեին


15:28 , 25 փետրվար, 2015

Ինչպիսի գրառումներ կտեսնեինք ֆեյսբուքում, եթե բոլոր օգտատերերը մաքսիմալ անկեղծ լինեին.

1. Ժողովուրդ, նոր ֆեյք եմ բացել, խնդրում եմ ընկերության առաջարկներն ընդունեք, որ զարգանա:

2. Սիրելի ՖԲ ընկերներ, տեսա` բոլորդ ձեր սիրած գրքերի տասնյակն եք ներկայացնում: Ես 10 հատ գիրք չեմ կարդացել, ուստի կեղծ տասնյակ կհորինեմ:

3. Այս երգն իրականում չեմ սիրում, քանզի Թաթուլիս չի հասնի, բայց ՖԲ-ում մոդա է դասական տարածելը...

4. Անձնական շահադիտական մղումներից ելնելով` կոչ եմ անում ծանոթներիս կարդալ այս հայտարարությունը կամ դիտել այս հարցազրույցը:

Հ.Գ.

Աղջիկները միմյանց նկարների տակ կգրեին.

Գեշ, զզվելի, քեզանից սիրտս խառնում է, դու հեչ էլ սիրուն չես, մռութ չես ու կյանքուլ չես...