ԲՀԿ-ն տասն օր առաջվա դեպքերի հետ կապված ՇՏԱՊ համագումար է անելու


09:57 , 25 փետրվար, 2015

ԲՀԿ-ն շտապ համագումար է անելու, դե շտապը ո՞րն է, էն մի տասն օր առաջվա դեպքերի հետ կապված էլի երևի, չէ, վաղը չէ, մոտակա տասն օրվա մեջ էլի:
Օրակարգն անհայտ է, դե օրակարգը ո՞րն է, կհավաքվեն, ըստ երևույթին, տեղում կկողմնորոշվեն։
Դե կողմնորոշվելը ո՞րն է, նախ երևի կհաշվեն՝ քանի հոգի է լքել ԲՀԿ-ն, հետո կհաշվեն՝ քանի հոգի է մնացել, հետո կքվեարկեն, որ բոլորը համաձայն են ներկա-բացակայի տվյալների հետ, հետո մի քանի ելույթ, թե ինչքան են մտածում էս ազգի մասին ու ինչ անում են՝ ժողովրդի համար են անում, ու տներով, ահա քեզ օրակարգ…