«Չորրորդ իշխանություն». Սամվել Կարապետյանը ցանկանում է գնել Հայաստանի բաշխիչ էլեկտրացանցերը


08:10 , 25 փետրվար, 2015

«Լավատեղյակ աղբյուրներից «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ցանկանում է գնել բաշխիչ էլեկտրացանցերը: ԲԷՑ-երը, որ այժմ գտնվում են ռուսական «Ինտեր ՌԱՕԵԷՍ» ընկերության կազմում, այս տարիների ընթացքում կուտակել են 300 մլն դոլարի պարտք, և հիմա Կարապետյանը բանակցություններ է սկսել «Ինտեր ՌԱՕԵԷՍ»-ի հետ՝ պարտքի դիմաց այն ձեռք բերելու ուղղությամբ:

Նույն տեղեկությունների համաձայն, այժմ ԲԷՑ-երում սկսվել է գույքագրումը, բայց վերջնական որոշում դեռևս չի կայացվել»,–գրում է թերթը։