Սաուդյան Արաբիայում տղամարդուն դատապարտել են մահապատժի մուսուլմանական կրոնից հրաժարվելու համար


23:49 , 24 փետրվար, 2015

Tert.am-ը գրում է․

Սաուդյան Արաբիայում  տղամարդուն մահապատժի են դատապարտել մուսուլմանական հավատքիցհրաժարվելու համար:

Ինչպես հաղորդում է Газета.Ru–ն` The Daily Mail-ին հղումով, 20-ամյա մեղադրյալը համացանցում տեսանյութ էր տեղադրել, որում նա դեն է նետել Ղուրանը և ոտքով հարվածել գրքին:

Դատարանի դահլիճում ներկա գտնվող աղբյուրը հաղորդել է, որ մեղադրյալը «անիծում էր Աստծուն և պատռել էր Ղուրանը»:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները չեն մեկնաբանում կայացված դատավճիռը: