Մոսադը համոզված է, որ Իրանն ատոմային ռումբ ձեռք բերելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարել


18:16 , 24 փետրվար, 2015

Գարդիենն ու Ալ Ջազզիրան նոր փաստաթղթեր են ձեռք բերել, որտեղ նշված է, որ Մոսադը համոզված է, որ Իրանն ատոմային ռումբ ձեռք բերելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարել ու շատ հեռու է ռումբ ստեղծելու հնարավորությունից։
Այս բոլորը հակասում են Իսրայելի վարչապետ Նեթանյահուի այն հայտարարությանը, որ Իրանը մեկ տարի ունի մինչև ատոմային ռումբ ստեղծելը։
Հատկանշական է, որ հիշյալ բացահայտումներն այս փուլում, երբ Իրանն ու Վեցյակը բանակցում են միմյանց հետ, կարող է դրական հետևանքներ ունենալ կողմերի համար։