Իրականությունն ապացուցում է, որ «ինստիտուցիոնալ» եզրույթը մեր ԱԺ-ում տեղ չունի, այնտեղ դեռ գործում են ավանդական «բարոյականության» սկզբունքներն ու արժեքները` ի դեմս «տղամարդկության», «հայ քաղաքական գործչի» կերպարին հարիր լինել-չլինելուն և այլն: Էլ չեմ ասում քաղաքականությամբ զբաղվելու բարոյական իրավունք ունենալու մասին: Պարզվում է, որ բարոյականության բնօրրան Հայաստանում հատուկ չափորոշիչներ են սահմանված քաղաքական գործիչ լինելու համար:
Մեր խորհրդարանի նիստերը վերջին ժամանակներս վերածվել են իրար հայհոյելու, թուք ու մուր կերցնելու, միմյանց կեղտոտ անցյալը բացահայտելու ու վերջում` բարոյախրատական ճառեր կարդալու հարթակի: Այնտեղ բոլորը մտքի գիգանտներ են, որոնք ընդամենը զբաղված են մեկ բանով` իրար տակ փորելով:
Ցավալի է, բայց այս ամենը ոչ թե համակարգի խնդիր է, այլ քաղաքական մշակույթի: