Վիկտորյան մոդելային կարիերայի ամենաթեժ շրջանում
Ավելի քան երկու տասնամյակ շարունակ նա ամենահայտնի լուսանկարիչների օբյեկտիվում է եղել։ Շվեդուհի մոդել Վիկտորյա Սիլվեսթեդթը 1993 թ.-ին մասնակցեց Միսս աշխարհ գեղեցկության մրցույթին ու հաղթող ճանաչվեց։ Այդ ժամանակից ի վեր նա մեծ հաջողություններ է գրանցել իր մոդելային կարիերայում։ Երեկ Վիկտորյան Մայամիի ծովափին շրջում էր գեղեցիկ լողազգեստով։
Նայելով այս մոդելի բարեկազմ մարմնին՝ հազիվ թե որևէ մեկը կռահի, որ նա արդեն 40 տարեկան է։ Հոդվածներից մեկում «Dailymail» կայքն այս մոդելին «մշտադալար» է անվանել։ Նախկինում Վիկտորյան աշխատում էր «Playboy» ամսագրում, թերևս հենց այդ պատճառով էլ մոտ 184,000 օգտատեր հետևում է նրա ինստագրամյան էջին։
Մարդկանց՝ իր հանդեպ ունեցած վերաբերմունքի մասին խոսելիս Վիկտորյան ասել է.
Ես ամեն օր չեմ արթնանում՝ մտածելով «Աստվա՛ծ իմ, էս ինչ ծիտն եմ ես, ես վերջն եմ։ Ես ցանկանում եմ ամեն օր այս կերպարում լինել։ Ցավոք, իմ աշխատանքի բերումով հասարակությունն ինձ ընդունում է ընդամենը որպես թեժ շիկահեր աղջնակ։ Ես այդ կերպարում եմ հանդես գալիս ու երբեմն անգամ հաճույքով եմ խաղում այդ աղջնակի դերը, սակայն երբ գնում եմ տուն, ես անջատում եմ «ծիտ» համակարգն ու փորձում հնարավորինս բնական պահել ինձ։
Վիկտորյան, ով ժամանակին ամուսնացած էր հեռուստահաղորդավար Քրիս Ռագդժի հետ, ներկայումս սիրավեպի մեջ է բիզնեսմեն Մաուրիս Դաբբահի հետ։ Դե ինչ, երջանկություն մաղթենք այս «մշտադալար» մոդելին։