Քիմ Քարդաշյանը շնորհավորել է հանգուցյալ հոր ծննդյան օրը. լուսանկար


23:50 , 23 փետրվար, 2015

Tert.am-ը գրում է․

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը շնորհավորել է իր հանգուցյալ հոր՝ նշանավոր իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի ծննդյան օրը:

 Facebook-ի իր էջում Քարդաշյանը ընտանեկան հին լուսանկար է հրապարակել՝ «Ծնուդդ շնորհավոր, հայրիկ» կից գրությամբ: Այդ գրառումը հավանել է Facebook-ի 300 հազարից ավելի օգտատեր:

 Ռոբերտ Քարդաշյանը ծնվել է 1944 -ի փետրվարի 22-ին, մահացել  2003-ի սեպտեմբերին` կերակրափողի քաղցկեղից: