Մենք փայլփլուն մետաղների համար չենք կռվել. Պավլիկ Մանուկյան


21:30 , 23 փետրվար, 2015

Պավլիկ Մանուկյանը պարգևը հանձնելիս....
Ժողովրդական մարդիկ պարտավոր չեն հերոս լինել, իսկ հերոսները պարտավոր են ժողովրդական լինել։ Իմ ամենամեծ շքանշանն իմ համասփյուռ հայ ժողովուրդն է։ Մենք փայլփլուն մետաղների համար չենք կռվել, մենք մեր ժողովրդի պահանջով ենք բարձրացել զոհասեղան։ Բայց այսօր, եթե նույն պարգևը կարող է կրել նույն ազգի և ավազակը և զինվորը, ապա դա անհամատեղելի է։ Մենք ինքնամաքրման ժամ ենք ապրում, եկել է մեր ինքնամաքրման ժամանակը։ Եվ այս ակցիան շարունակական է լինելու։