Աննախադեպ գրոհ է նախատեսվում իրաքյան Թաքրիտ քաղաքի ուղղությամբ


06:15 , 23 փետրվար, 2015

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի «Ղուդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սուլեյմանին Իրաքի հազարավոր բանակայիններով պատրաստվում է աննախադեպ գրոհ սկսել՝ իրաքյան Թաքրիտ քաղաքը գրավելու և ԻՊ ահաբեկիչներից ազատելու նպատակով։
Հիշյալ գրոհը մեկնարկվելու է Իրաքի Սամերա քաղաքից, որը գտնվում «Ղուդս» ստորաբաժանման վերահսկողության ներքո։ Հիշեցնեմ, որ Թաքրիտ քաղաքն Իրաքի նախկին առաջնորդ Սադամ Հուսեյնի ծննդավայր քաղաքն է։