Tert.am–ը գրում է.
Չինաստանի հարավարևմտյան Յունան նահանգի ինքնավար շրջաններից մեկում շաբաթ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է ТАСС-ը` Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսության փոխանցմամբ` տուժածների թիվը ներկա պահին գերազանցել է 10 800-ը: Զոհերի մասին տեղեկություն չի ստացվել:
Հեռուստաընկերության տվյալներով` աղետի գոտում 4 բնակավայր է գտնվում: Ընդհանուր առմամբ` 276 բնակելի տուն է վնասվել: Ներկա պահին տուժողներին տեղավորել են ժամանակավոր կացարաններում, նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: