Tert.am–ը գրում է.
Ավստրալացի մեղվապահների ընտանիքը փեթակից մեղրը հեշտությամբ առանձնացնելու հնարամիտ եղանակ է գտել:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` Ստյուարտ և Սեդար Անդերսոնների գյուտը թույլ է տալիս մեղվապահներին` մեղր հավաքել անմիջապես փեթակից` առանց այն բացելու և մեղուներին անհանգստացնելու:
Խելացի գյուտն աշխատում է` մեղուներին հնարավորություն տալով ավարտել մեղվաբջիջների մասնակի պատը, որոնք նրանք լցնում են մեղրամոմով: Երբ մեղուները բջիջները լցնում են մեղրով և պատում մոմով, մեղվապահը կարող է բացել մյուս ծայրը, որտեղից մեղրը կհոսի խողովակով` առանց մեղուներին անհանգստացնելու: Այնուհետև մեղուները կրկին լցնում են դատարկված բջիջները: