Tert.am-ը գրում է․
Ուկրաինայի փոխարտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի դեմ «լայնածավալ պատերազմի»:
Ինչպես հաղորդում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով, փոխնախարարի կարծիքով` Ուկրաինային մահաբեր զենքի մատակարարումներ են անհրաժեշտ Կանադայից:
«Խաղադրույքները բավականին բարձր են: Մենք չենք ցանկանում վախեցնել բոլորին, սակայն մենք պատրաստվում են լայնածավալ պատերազմի: Ցանկանում ենք, որ Կանադան մահաբեր զենք ուղարկի Ուկրաինա, զենք, որը թույլ կտա մեզ պաշտպանվել», - ասել է Պրիստայկոն կանադական CBC ռադիոկայանին տված հարցազրույցում:
Սպառազինման մատակարարումից բացի Պրիստայկոն ընդգծել է նաև ֆինօգնության կարևորությունը, այդ թվում` նախկինում Կանադայի և Ճապոնիայի խոստացած ֆինօգնության: