ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ծաղկաձորում հանդիպել է ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ


12:52 , 21 փետրվար, 2015

Tert.am-ը գրում է․

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 20-ին Ծաղկաձորում ՀՀԿ կանանց խորհրդի կազմակերպած սեմինարի շրջանակում հանդիպում է ունեցել ՀՀԿ կանանց խորհրդի ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ջերմ և անմիջական զրույցի ընթացքում հանրապետական կուսակցության անդամ կանանց խնդրանքով ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը և ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը մի շարք հարցերի վերաբերյալ ներկայացրել են իր տեսակետներն ու դիրքորոշումները: Հարցերը վերաբերել են կուսակցական, կազմակերպական խնդիրներին, ներքաղաքական գործընթացներին, կրթական, սոցիալ-տնտեսական թեմաներին:

Նշենք, որ ավանդական դարձած այս սեմինարի ընթացքում կուսակցական կանայք ամփոփում են ընթացիկ տարվա աշխատանքները և քննարկում առաջիկա ծրագրերը: