Ուկրաինան Ռուսաստանի հետ սահմանին 23 անցակետ կփակի


02:56 , 21 փետրվար, 2015

Tert.am–ը գրում է.

Ուկրաինայի նախարարների կաբինետը փետրվարի 20-ին հրապարակել է հրահանգ, որի համաձայն Ռուսաստանի հետ սահմանին 23 անցակետ է փակվելու:

«Դոժդի» փոխանցմամբ՝ նշվածների թվում են անցակետեր և օբյեկտներ Լուգանսկում, Դոնեցկում, Սումսկում, Չերնիգովում, Խարկովում: Աղբյուրը նկատում է, որ ՈՒկրաինայի իշխանությունները որոշել են դադարեցնել նաև այն անցակետերի աշխատանքը, որոնք անմիջապես Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների վերահսկողություն տակ գտնվող տարածքներում են:

Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը այս հրահանգը ստորագրել էր փետրվարի 18-ին: Դրա շրջանակներում նախատեսվում է մեծացնել անվտանգությունը Ռուսաստանի հետ սահմանին՝ «Եվրոպական ալիք» նախագծի շրջանակներում: