Tert.am–ը գրում է.
Հույն հոգևորականները պնդում են, թե հունական գյուղերից մեկում Սբ Նիկողայոսի եկեղեցում խաչված հիսուսի պատկերը «ողբում է» այն բանից հետո, երբ Հունաստանում հաղթանակ է տարել «Սիրիզան»՝ ձախակողմյան ուժերի կոալիցիան:
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Հիսուսի սրբապատկերի լացելը արձանագրվել է Կորինթոս Ասպրոկամբոսի եկեղեցում՝ հունվարի 25-ից ի վեր:
Ըստ աղբյուրի՝ Քրիստոսի պատկերը յուղոտ, կպչուն, անհոտ ու զուլալ հեղուկ է արձակում: Սակայն տեղի եպիսկոպոսը հորդորել է զերծ մնալ եզրակացություններից, մինչև գիտնականները համապատասխան հետազոտություն անցկացնեն:
Աղբյուրը գրում է, որ տնտեսական խիստ միջոցառումների դեմ այս քաղաքական ուժի հաղթանակը թերևս գցել է բարձր ուժերի տրամադրությունը: