Հայրենասիրությունը հոգեպես հասուն մարդկանց համար է


09:37 , 11 հոկտեմբեր, 2012

Վերջերս մի բան հասկացա. հայրենասիրությունը հոգեպես հասուն մարդկանց համար է։ Ինչպես երկար տարիներ միասին ապրած, փորձություններով անցած, իրար թերություններն ու թուլություններն իմացող, բայց այդ ամեն ինչից վեր բարձրացած ամուսինների սերն է։