ԱՄՆ-ն և Կուբան հարաբերությունների բարելավման շուրջ նոր բանակցություններ կանցկացնեն


05:59 , 18 փետրվար, 2015

Tert.am–ը գրում է.

Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Կուբայի ներկայացուցիչները երկկողմ բանակցությունների նոր փուլ կսկսեն, որն ուղղված է Հավանա-Վաշինգտոն հարաբերությունների բարելավմանը:

Interfax-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարություն է արել ԱՄՆ-ից սենատորների պատվիրակությունը: Նրանք հույս են հայտնել, թե հանդիպումը հաջողություն կգրանցի:

Ըստ սենատորների՝ նախատեսվում է, որ ամերիկա-կուբայական հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթաց կգրանցվի հաջորդ 3-6 ամիսների ընթացքում:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման  և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն իրենց երկրների մեջ վաթսունամյա թշնամանքից հետո հարաբերությունների բարելավման մասին հայտարարել էին անցած տարվա դեկտեմբերին: