Միտրովիչը պետք է կարիերան շարունակի Անգլիայի պրեմիեր լիգայում. Կեժման


03:58 , 18 փետրվար, 2015

Tert.am–ը գրում է.

«Անդերլեխտի» եւ Սերբիայի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Միտրովիչի գոծակալը` Մատեա Կեժմանը կարծում է, որ իր հաճախորդը պետք է տեղափոխվի Անգլիայի պրեմիեր լիգա:

«Կարծում եմ` Միտրովիչը գերազանցում է ինձ, երբ ես ֆուտբոլ էի խաղում: Նա շատ տաղանդավոր է եւ ֆիզիկապես ամուր: Ալեքսանդրը հիշեցնում է Դրոգբային: Եթե Միտրովիչը շարունակի խաղալ նման ոգով եւ խուսափի վնասվածքներից, ապա մի քանի տարի անց կդառնա եվրոպական մակարդակի աստղ: Կարծում եմ, որ նրան հարկավոր է կարիերան շարունակել ԱՊԼ-ում: Անպայման չէ` գրանդ ակումբներից մեկը, բայց թիմը պետք է լինի մրցաշարային աղյուսակի առաջին տասնյակից»,- նշել է Կեժմանը:

Հիշեցնենք, որ Կեժմանը 2012 թվականի է ավարտել ֆուտբոլային կարիերան, որի ընթացքում ելույթ է ունեցել «Չելսիում», 2004-05 թթ. մրցաշրջանում: