Բացասական երևույթներն անմիջապես են անդրադառնում մեր շուկայի վրա, դրականը` շատ չնչին. Ա. Պողոսյան


19:44 , 17 փետրվար, 2015

Tert.am-ը գրում է․

Հունվարին սովորաբար իջնում են ապրանքների գները, սակայն այս տարին աբսուրդային էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Գների աճը նա պայմանավորեց Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությամբ և ռուբլու արժեզրկմամբ:

«Քանի որ մեր շուկան անկառավարելի և անպատժելի է, բացասական երևույթներն անմիջապես են անդրադառնում, իսկ դրականը` շատ չնչին, և գները չեն վերադառնում նախկին վիճակին»,-ասաց նա և նշեց, որ դա պայմանավորված է կրիմինալ շահերով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ