Վարչապետը նոր նշանակում է կատարել


17:18 , 16 փետրվար, 2015

Վարչապետը նոր նշանակում է կատարելHaynews.am-ը գրում է․
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի փետրվարի 16-ի որոշմամբ` Վարոս Սիմոնյանը նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ: 
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ որոշման մեջ ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 23-ի N 1935-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 10-րդ կետը՝ Վարոս Սիմոնյանին նշանակել Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ՝ 3 տարի ժամկետով»։