Քաղաքացիները պետք է հարգեն և գնահատեն ոստիկանության հարգալից վերաբերմունքը


10:25 , 16 փետրվար, 2015

Քիչ առաջ «Սուր անկյուն» հաղորդաշարի շրջանակներում դիտում էի մի ռեպորտաժ, թե ինչպես էին մի խումբ երիտասարդներ իրենց լկտի և ցինիկ պահում ոստիկանության բաժանմունքում: Անչափ զարմացած եմ մեր ոստիկանների համբերության և զսպվածության վրա: Համոզված եմ, որ նույնիսկ ամենաժողովրդավարական պետությունում ոստիկաններն այսչափ զսպվածություն և համբերություն չէին ցուցաբերի: Մի կողմից հաճելի է, որ մեր բարեփոխված ոստիկանությունն այսպիսին է, բայց մյուս կողմից քաղաքացիները պետք է հարգեն և գնահատեն ոստիկանության հարգալից վերաբերմունքը:
Չնայած նման պահվածքով երիտասարդներին պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ, քանզի նրանք չափ ու սահման չեն ճանաչում: