Ծառուկյանի համակարգը նույքան անձնակենտրոն է, որքան Սերժ Սարգսյանինը


13:01 , 15 փետրվար, 2015

Ես զարմանում եմ ԲՀԿ անդամների այն տարակուսանքի վրա, թե Սերժ Սարգսյանի ելույթն ուղղված է միայն մեկ մարդու, այլ ոչ թե քաղաքական ուժի կամ շարժման դեմ: Իրականում, Ծառուկյանի գործոնից դուրս նրա թե կուսակցությունը, թե շարժումը ոչինչ են ու նույնիսկ արժանի չեն լուսաբանման: Ծառուկյանի համակարգը նույքան անձնակենտրոն է, որքան Սերժ Սարգսյանինը: Դրա համար վիճում են ոչ թե կուսակցություններով, այլ անձերով, խոսում են ոչ թե ծրագրային հակասությունների մասին, այլ մեկի մականունի, մյուսի այիբի: Սա էլ մեր քաղաքակականություն կոչվածի սպեցեֆիկան։