Քաղաքականությունը չպետք է հանդուրժի նեղ անձնական հարաբերություններ


23:34 , 14 փետրվար, 2015

Բավականին դրական ավանդույթ կարող է ձևավորվել ՀՀ քաղաքական դաշտում, երբ ընկեր-բարեկամ-խնամի և այլն հարաբերությունները ոչ մի կերպ չանդրադառնան քաղաքական գործընթացների և պետական մարմինների գործունեության վրա: Վերջին հաշվով քաղաքականությունը չպետք է հանդուրժի նեղ անձնական հարաբերություններ:

Կարծում եմ՝ միայն այդ կերպ է հնարավոր ստեղծել առողջ քաղաքական մթնոլորտ՝ առանց այլ բնույթի հարաբերությունները քաղաքական հարթություն բերելու՝ անկախ նրանից այդ հարաբերություններն ինչ բնույթ են կրում. Ընկերական, ընտանեկան ... և այլն:

Քաղաքական հարթությունում այս ամեն ինչը պետք է զրոյանա: